Перейти к содержимому
РОО «Национально-культурная автономия армян Республики Татарстан»

РОО «Национально-культурная автономия армян Республики Татарстан»

Основное меню
  • Портал
  • Главная
  • Об организации
    • Руководство
    • Структура
    • Документы
    • Контакты
  • Новости
  • Медиа
    • Видео
    • Фото
  • Гостевая
  • Главная
  • Новости
  • Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

admin 02.06.2016

(2 июня 2016) Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Սոցիալդեմոկրատական կուսակցության և «90 Դաշինք/Կանաչներ» խմբակցությունների կողմից, ձայների մեծամասնությամբ ընդունվեց:

«Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման մասին» վերնագրով ընդունված բանաձևում ամրագրվում է, որ «Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման և կոտորածների զոհերի առաջ»:

Բունդեսթագն այս բանաձևով անվերապահորեն ճանաչում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերի կողմից նախաձեռնվելև համակարգված ձևով իրականացվել է ավելի քան մեկ միլիոն հայերի տեղահանումը և ոչնչացումը:

«Նրանց ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը նման սարսափելի կերպով երբևէ նկարագրվել է», — ասված է բանաձևում:

Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ` բանաձևում նաև խոսվում է Գերմանական կայսրության դերակատարության մասին:

«Գերմանական կայսրությունը կրում է մեղսակցություն տեղի ունեցածի համար», — ասված է բանաձևում:

 

Продолжить чтение

Назад: Делегация парламента Армении посетит Дом Дружбы
Далее: Депутатам из Армении в Татарстане показали самую маленькую в мире армянскую святыню

bn-of-rt bn-uslugi bn-ufms bn-anrussia bn-prch
 ДЛЯ СЛАБОВИДЯЩИХ
© РОО «Ассамблея народов Татарстана» Тел.: 8 (843) 237-97-99 E-mail: an-tatarstan@yandex.ru
ГБУ «Дом Дружбы народов Татарстана» Тел.: 8 (843) 237-97-90 E-mail: mk.ddn@tatar.ru
420107, г. Казань, ул. Павлюхина, д. 57