(2 июня 2016) Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Սոցիալդեմոկրատական կուսակցության և «90 Դաշինք/Կանաչներ» խմբակցությունների կողմից, ձայների մեծամասնությամբ ընդունվեց:
«Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման մասին» վերնագրով ընդունված բանաձևում ամրագրվում է, որ «Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման և կոտորածների զոհերի առաջ»:
Բունդեսթագն այս բանաձևով անվերապահորեն ճանաչում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերի կողմից նախաձեռնվելև համակարգված ձևով իրականացվել է ավելի քան մեկ միլիոն հայերի տեղահանումը և ոչնչացումը:
«Նրանց ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը նման սարսափելի կերպով երբևէ նկարագրվել է», — ասված է բանաձևում:
Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ` բանաձևում նաև խոսվում է Գերմանական կայսրության դերակատարության մասին:
«Գերմանական կայսրությունը կրում է մեղսակցություն տեղի ունեցածի համար», — ասված է բանաձևում: