(20 марта 2015) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանդատից չի զրկվի
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ լրացուցիչ պարզաբանումներ են ստացել պարոն Ծառուկյանից: ԱԺ նախագահը շեշտեց, որ Ծառուկյանի բացակայությունները հարգելի են համարվել, իսկ ինքը ընդհատել է սկսած ուսումնասիրությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։
Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ գործընթաց է սկսվելու Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ, նշելով, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին:
Դրանից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել էր ուսումնասիրել պատգամավորների բացակայությունները: Իսկ որոշ ժամանակ անց Ծառուկյանը հայտարարել է ԲՀԿ-ից եւ ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: