(3 декабря 2016) «Արմենիա» հայկական ավիաընկերությունը և վրացական «Georgian Airways»–ն ապրիլին կգործարկեն համատեղ նախագիծ։ Այսուհետև երկու երկրների քաղաքացիները Երևանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ կթռչեն Թբիլիսիով։
017թ-ի ապրիլին «Արմենիա» ավիաընկերությունը և վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը կսկսեն համատեղ թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ Նախագիծը կվերաբերի այնպիսի եվրոպական ուղղությունների, ինչպիսիք են Լոնդոնը, Բարսելոնան և Բրյուսելը։
«Ինքնաթիռը Թբիլիսիից կժամանի Երևան, այստեղ կհավաքի ուղևորներին և կթռչի Բրյուսել։ Ինքնաթիռները Լոնդոն կմեկնեն նույն սկզբունքով, բայց արդեն Երևանից` Թբիլիսիով»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը։
Նրա խոսքով` այդ գաղափարը ծնվել է դեռ ընկերության հիմնադրման պահին, սակայն կյանքի չի կոչվել դժվարությունների պատճառով, որոնց հետ բախվել է «Armenia»-ն, որն արդեն մեկ տարի աշխատում է հայկական ավիաշուկայում։
«Armenia»-ն պատահական չի հայտնվել հայկական շուկայում, այլ որոշակի անձանց խնդրանքով, որոնք հրավիրել են «Georgian Airways»-ի թիմին` հայկական ավիափոխադրողին օգնություն ցուցաբերելու համար։ «Մեզ խնդրել են այստեղ ընկերություն հիմնել։ Մենք մեկնարկել ենք Հայաստանի շուկայում` հիանալի իմանալով, թե ինչ իրավիճակ է։ Ցանկանում ենք զարգացնել ավիացիան»,- ասաց «Armenia» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Թամազ Գաիաշվիլին։
Նա խոստովանեց, որ երկար ժամանակ համագործակցել է «Արմավիա» ավիաընկերության հետ և ծանր տարել հայկական ավիափոխադրողների սնանկացումը։
«Ես, որպես օդաչու, խորապես ցավում եմ, որ ազգային ավիաընկերությունների սնանկությունից հետո հայ մասնագետները ցրվել են աշխարհով մեկ։ Հայ օդաչուները միշտ հայտնի են եղել իրենց պրոֆեսիոնալիզմով»,- նշեց Գաիաշվիլին։
Հայկական ավիաընկերությունների սնանկության մասին հարցը նրա համար միշտ բաց կմնա։ Գաիաշվիլին կառավարության գլխավոր սխալը համարում է հայրենական ընկերությունների պաշտպանության նկատմամբ սխալ մոտեցումը։ Նրա կարծիքով` բաց երկնքի քաղաքականությունը վտանգավոր է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանը և Վրաստանը։
«Հայաստանում տոմսերը վաճառվում են դրամով, հետո դրամը կոնվերտացվում է և հոսում երկրից, իսկ փոխարենը ոչինչ չի մտնում։ Հենց դա էլ գնաճի հիմնական պատճառներից մեկն է», — կարծում է Գաիաշվիլին։
Բացի այդ, Հայաստանում չկան մրցակցության արդար պայմաններ, ինչը վնասում է հայ փոխադրողներին։ Գաիշավիլին հաղորդեց, որ դա կդառնա քննարկման գլխավոր թեմաներից մեկը երկրի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ։
«Մի՞թե հայ ժողովուրդն արժանի չէ ունենալ սեփական ավիափոխադրողը, մի՞թե չեն ափսոսում հայ օդաչուներին, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։ Հակամարտության գոտում գտնվող Հայաստանին անհրաժեշտ են որակյալ կադրեր»,- ասաց Գաիշավիլին։ «Armenia»-ի ներկայացուցիչները պնդում են, որ Վրաստանում ավիահսկաները ջանքեր չեն խնայում, որպեսզի «սպանեն» տեղի փոխադրողներին։