Перейти к содержимому
РОО «Национально-культурная автономия армян Республики Татарстан»

РОО «Национально-культурная автономия армян Республики Татарстан»

Основное меню
  • Портал
  • Главная
  • Об организации
    • Руководство
    • Структура
    • Документы
    • Контакты
  • Новости
  • Медиа
    • Видео
    • Фото
  • Гостевая
  • Главная
  • Новости
  • Վիրավորված 2 զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ ծանր կայուն

Վիրավորված 2 զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ ծանր կայուն

admin 20.03.2015

(20 марта 2015) Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ այսօր՝ մարտի 19-ին

ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված 4 զինծառայողներին արդեն տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա հայտնեց, որ վիրավորված զինծառայողներից երկուսին վաղը՝ մարտի 20-ին, ամենայն հավանականությամբ կտեղափոխեն Երեւան:

«Զինծառայողներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանց տեղափոխման հարցը դեռ չի քննարկվում: Մյուս երկուսի վիճակը ծանր կայուն է, նրանց Երեւան կտեղափոխենք»,- ասաց Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ վիրավորներից երեքը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ սպա:

Արցախում վիրավորված զինծառայողների անունները դեռ հայտնի չէ:

Նշենք, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում

Լուրեր Հայաստանից — NEWS.am

Продолжить чтение

Назад: Родом с армянского нагорья
Далее: Ծառուկյանը մանդատից չի զրկվի

bn-of-rt bn-uslugi bn-ufms bn-anrussia bn-prch
 ДЛЯ СЛАБОВИДЯЩИХ
© РОО «Ассамблея народов Татарстана» Тел.: 8 (843) 237-97-99 E-mail: an-tatarstan@yandex.ru
ГБУ «Дом Дружбы народов Татарстана» Тел.: 8 (843) 237-97-90 E-mail: mk.ddn@tatar.ru
420107, г. Казань, ул. Павлюхина, д. 57